Սերգեյ Բեզռուկովը ելույթ է ունեցել Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում
Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը ելույթ է ունեցել Սիրիայի «Հմեյմիմ» ռազմաբազայում ռուս զինծառայողների համար մշակութա-ժամանցային կենտրոնի բացման արարողության ժամանակ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Բեզռուկովն ընթերցել է Սերգեյ Եսենինի մի քանի բանաստեղծություն:
«Վստահ եմ, որ նոր մշակութա-ժամանցային կենտրոնը կդառնա ռուս-սիրիական բարեկամության կենտրոն: Իհարկե, այն շատ բան կտա փոխըմբռնման ու համագործակցության առումով: Բացի այդ, ուզում եմ ամրություն, համբերություն, ուժ մաղթել մեր զինվորականներին, ովքեր, գտնվելով այստեղ, պաշտպանում են ոչ միայն հայրենիքը, այլև` ողջ աշխարհը»,-ասել է դերասանը:










