Իտալացին նկարում է հազարավոր մանր կետիկներ, որոնք վերածվում են հրաշալի նկարազարդումների (լուսանկարներ)
Թիագո Բիանչինի անունով իտալացին, ով մասնագիտությամբ նկարիչ է ու գրաֆիկական դիզայներ, մշակել է նկարելու ինքնատիպ տեխնիկա:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ստորև ներկայացված ուշագրավ նկարազարդումները ստանալու համար տղամարդը նկարում է տասնյակ հազարավոր կետիկներ:
«Սովորաբար, այս տեխնիկայով մեկ նկարազարդում անելու համար պահանջվում է մոտ 4 ժամ: Սպասված արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն անթիվ-անհամար կետիկներ դնել, այլև` զինվել մեծ համբերությամբ»,-ասել է հեղինակը:
Իտալացին նաև նշել է, որ ստեղծագործում է բացառապես վայրի բնության թեմայով` գիշատիչներ, թռչուններ, բուսականություն, բարձրաբերձ լեռներ ու աստղազարդ երկինք:




























