Ջոն Մալկովիչը կնկարահանվի Աննա Մելիքյանի նոր ֆիլմում

09:21 • 31.05.16

Հայտնի դերասան Ջոն Մալկովիչը կդառնա ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի շարունակության հերոսներից մեկը: Այս մասին պատմել է անձամբ ռեժիսորը, գրում է buro247.ru-ն:

 

Ամերիկացի հայտնի դերասանը կմիանա «Սիրո մասին-2» ֆիլմի դերասանական կազմին:

 

Այս անգամ Աննա Մելիքյանը պատմությունների նկարահանումները կվստահի 5 տարբեր ռեժիսորների: Նրանց թվում կլինի նաև Ռեզո Գիգինեիշվիլին, ում սյուժեում էլ կհայտնվի Մալկովիչը:

 

Ֆիլմի առաջին մասը հայտնվել է «Կինոտավր» կինոփառատոնի ժյուրիի ֆավորիտ ֆիլմերի ցանկում և հեռացել է Սոչի քաղաքից գլխավոր մրցանակով:

 

 

Джон Малкович сыграет в новом фильме Анны Меликян (фото 1)

Ջոն Մալկովիչը կնկարահանվի Աննա Մելիքյանի նոր ֆիլմում