Էլթոն Ջոնը չի կորցրել Պուտինի հետ հանդիպելու հույսը
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, ով օրերս համերգներով է հանդես եկել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ասել է, որ չի կորցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու ցանկությունը` չնայած, որ այս անգամ Պուտինը գերզբաղվածության պատճառով չկարողացավ հանդիպել իր հետ:
Ինչպես նշում է Reuters-ը, բրիտանացին այս մասին ասել է Մոսկվայում կայացած համերգի ժամանակ: Նա մանրամասնել է, որ ցանկանում է Պուտինի հետ քննարկել Ռուսաստանում միասեռականների իրավունքների պաշտպանության հարցը:
«Լիահույս եմ, որ ապագայում նա ժամանակ կգտնի ինձ հետ հանդիպելու և ԼԳԲՏ-ին վերաբերող հարցերը քննարկելու համար»,-ասել է երգիչը։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. սեպտեմբերին Պուտինը զանգահարել էր աշխարհահռչակ երաժշտին` առաջարկելով հանդիպել և զրուցել ցանկացած թեմայի շուրջ: ՌԴ նախագահն այդպես էր վարվել, երբ Էլթոն Ջոնին խաղարկել էին պրանկերները` զանգահարելով աստղին ու ներկայանալով որպես Վլադիմիր Պուտին:










