ԱՄՆ-ում դատարանը դերասան Մայքլ Ջեյսին մեղավոր է ճանաչել կնոջ սպանության համար

09:44 • 01.06.16

Ամերիկացի դերասան Մայքլ Ջեյսը, ով հայտնի է «Վահան» հեռուստասերիալից, ինչպես նաև՝ «Ֆորեսթ Գամփ» և «Կապիկների մոլորակը» ֆիլմերից, Լոս Անջելեսի դատարանում մեղավոր է ճանաչվել 2014-ին իր կնոջ սպանության համար, գրում է BBC-ն:
 

Համաձայն որոշման՝ դերասանը մեղավոր է ճանաչվել 2-րդ աստիճանի սպանության համար: Շրջանային դատախազությունը հայտարարել է դատապարտյալի համար 40 տարվա ազատազրկման հասնելու մասին։

 

Սպանությունը տեղի է ունեցել 2014թ. մայիսին: Դեպքի մասին դերասանն անձամբ է հայտնել ոստիկանությանը` զանգահարելով 911 համարով: Նա հայտարարել է, որ գնդակահարել է իր կնոջը։

 

Համաձայն քննության` սպանության ականատեսն են եղել զույգի 2 երեխաները: Թե քանի տարի նա կանցկացնի ճաղերի հետևում՝ հայտնի կդառնա հունիսի 10-ին։

 

ԱՄՆ-ում դատարանը դերասան Մայքլ Ջեյսին մեղավոր է ճանաչել կնոջ սպանության համար