Ադելը դադարեցրել է ելույթը՝ իրեն նկարահանող հանդիսատեսին քննադատելու համար (տեսանյութ)
Ինչպես պատահում է շատ համերգների ժամանակ, Վերոնայում կայացած համերգի ժամանակ նույնպես ներկաներից շատերն օգտվել են Ադելին կենդանի կատարելիս նկարահանելու հնարավորությունից, ինչը դուր չի եկել աշխարհահռչակ երգչուհուն, գրում է The Independent-ը:
«Կարո՞ղ եք դադարել ինձ նկարահանել, որովհետև ես իսկապես այստեղ եմ՝ իրական կյանքում»,- ասել է նա հանդիսատեսից մեկին:
«Կարո՞ղ եք իջեցնել ձեր եռոտանի սարքը: Սա DVD չէ, սա իրական համերգ է, և ես իսկապես կուզենայի, որ դուք վայելեիք իմ համերգը, որովհետև շատ մարդիկ կան, որ չեն կարողացել ներս մտնել»,- հավելել է նա։
Այս միջադեպը տեսանկարահանել է ներկաներից մեկն ու տեսանյութը տեղադրել համացանցում:










