Ռոբերտ դե Նիրոն նկարահանվել է ֆրանսիացի Woodkid-ի տեսահոլովակում (տեսանյութ)
Ամերիկացի հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոն դարձել է ֆրանսիացի երաժիշտ Woodkid-ի նոր տեսահոլովակի գլխավոր հերոսը: Հոլովակում նա կատարում է միայնակ ներգաղթյալի դեր, գրում է buro247.ru-ն:
Տեսահոլովակի ամբողջական տարբերակը դեռևս համացանցում հասանելի չէ, կարելի է դիտել դեռևս թրեյլերը:
20-րոպեանոց հոլովակը նկարահանել են ֆրանսիացի երաժիշտ Woodkid-ը և արվեստագետ JR-ը, ով նաև հանդես է եկել ռեժիսորի դերում: Նոր ալբոմը լույս կտեսնի հուլիսի 8-ին:
Դե Նիրոն կատարում է ներգաղթյալի դեր, ով երազում է հայտնվել ԱՄՆ-ում՝ այն երկրում, ուր փախչում է: Նա թափառում է Էլիս կղզում, որը 20-րդ դարի առաջին կեսերին փախստականների համար «դարպաս» է եղել դեպի ԱՄՆ։ Սակայն նպատակին հասած հերոսը միայնակ և մոլորված է երևում:










