Էմիլի Բլանտը հանդես կգա Մերի Փոփինսի դերում
Բրիտանացի դերասանուհի Էմիլի Բլանտը հաստատել է, որ նկարահանվելու է Մերի Փոփինսի մասին ֆիլմի սիքվելում ու մարմնավորելու է հրաշագործ դայակին:
Ինչպես նշում է The Guardian-ը, «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նկարահանման աշխատանքներով զբաղվելու է Walt Disney Studios կինոստուդիան: Ռեժիսորի դերում հանդես կգա Ռոբ Մարշալը, իսկ սցենարը կգրի Դևիդ Մեգին:
Ըստ սյուժեի՝ ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու 1930-ական թվականների Լոնդոնում` Մայքլ Բենքի և նրա 3 երեխաների ընտանիքում, որտեղ մուտք է գործելու Մերի Փոփինսը:
Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2018թ. դեկտեմբերի 25-ին:










