Բելառուս նկարիչը կետիկների միջոցով սյուրռեալիստական դաջվածքներ է ստեղծում (լուսանկարներ)
Բելառուս նկարիչ Իլյա Բրեժինսկին այնքան է մասնագիտացել դաջվածքներ անելու գործում, որ այս բնագավառում ստեղծել է իր ուրույն ոճը:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Բրեժինսկին իր սյուրռեալիստական գործերը ստեղծում է բավական ուշագրավ ձևով. տղամարդն ընդամենն անում է մանր կետիկներ, հետո դրանք ներկում սև գույնով:
Աղբյուրը նկատում է, որ նրա դաջվածքները հիմնականում մոնոխրոմ են, իսկ բացառապես սևի կիրառումը դրանք առավել տպավորիչ են դարձնում.
























