Ճապոնացին եռաչափ տպման տեխնոլոգիայի միջոցով ինքնատիպ ակվարիումների շարք է ստեղծել (լուսանկարներ)

09:16 • 01.06.16

Ճապոնացի դիզայներ Հարուկա Միսավան ժամանակակից տեխնոլոգիաների` մասնավորապես եռաչափ տպման տեխնոլոգիայի միջոցով ինքնատիպ ակվարիումների շարք է ստեղծել։



Ինչպես նշում է thisiscolossal.com-ը, տղամարդը եռաչափ տպման տեխնոլոգիայի միջոցով ստեղծում է օվկիանոսային բույսերի ու մարջանի տարբեր տեսակների ճշգրիտ կրկնօրինակները, որոնք փոքրիկ ձկնիկների համար ծառայում են որպես «ապաստարան»։

 

Բացի այդ, Միսավան դրանցում տեղադրում է կիսով չափ օդով լցված գնդաձև օբյեկտներ, որոնք ինքնատիպություն են հաղորդում ոչ միայն ակվարիումին, այլև` այն սենյակին, որտեղ ապրում են ձկները:



Ճապոնացու ստեղծագործություններն այնքան են դուր եկել մարդկանց, որ վերջերս դրանք ցուցադրվել են իր հայրենիքում, ինչպես նաև՝ Թայվանում:

HarukaMisawa_08
 

HarukaMisawa_07
HarukaMisawa_09
HarukaMisawa_06
HarukaMisawa_11
HarukaMisawa_05
HarukaMisawa_04
HarukaMisawa_03
HarukaMisawa_10
HarukaMisawa_02
HarukaMisawa_01

Ճապոնացին եռաչափ տպման տեխնոլոգիայի միջոցով ինքնատիպ ակվարիումների շարք է ստեղծել (լուսանկարներ)