Ջոլին և Փիթը հերթական շքեղ առանձնատունն են գնել (լուսանկարներ)
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն այն հոլիվուդյան աստղերից են, ովքեր մեծ քանակությամբ շքեղ անշարժ գույք ունեն աշխարհի ամենատարբեր անկյուններում: Օրերս նրանց տների տպավորիչ «հավաքածուն» համալրվել է ևս մեկով։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, աստղային զույգը 3.83 մլն դոլարով ձեռք է բերել Մայորկա կղզում գտնվող մի առանձնատուն, որն ունի 9 ննջասենյակ, 2 հյուրասենյակ, լողավազան և այլ հարմարություններ: Առանձնատան պատուհաններից ցնցող տեսարան է բացվում դեպի Միջերկրական ծովի փիրուզագույն ջրերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ եկող տարի Մայորկայում Բրեդ Փիթի մասնակցությամբ նկարահանվելու է Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ ֆիլմ, ուստի` հենց այս վայրում նոր տուն գնելը պատահական չէր:




























