Երգիչ Փրինսը մահացել է ափիոնի մեծ չափաքանակի ընդունումից. փորձաքննություն
Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երգիչ Փրինսը մահացել է ափիոնի չափից ավելի դեղաքանակ ընդունելու հետևանքով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով իրավապահ պաշտոնյային:
Հիշեցնենք, որ 57-ամյա երգչին ապրիլի 21-ին մահացած էին գտել ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքի իր առանձնատանը:
Ըստ գործակալության աղբյուրի` փորձաքննության արդյունքները հաստատում են, որ երաժիշտի մահվան պատճառ է դարձել ափիոնի մեծ չափաքանակը:










