Փիղն ու մուկը շախմատ խաղալիս. իրական չափերի քանդակ` պատրաստված ավազից (լուսանկարներ, տեսանյութ)
Քանդակագործներ Ռեյ Վիլաֆանն ու Սյու Բեատրիչեն ավազից ստեղծել են իրական չափերի քանդակ, որը պատկերում է շախմատ խաղացող ահռելի փղի ու նրա դիմաց նստած մկնիկի:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, քանդակն առավել արժեքավոր է դարձնում այն փաստը, որ այն ամբողջությամբ պատրաստված է ավազից:
Հայտնի է, որ ուշագրավ քանդակն ամերիկյան Արիզոնա նահանգի Քերֆրի քաղաքում կցուցադրվի մինչև օգոստոս:


















