Մեծ Բրիտանիայի «ամենամիայնակ» շունը կնկարահանվի «Տրանսֆորմերներ- 5» ֆիլմում
Միացյալ Թագավորության, թերևս, ամենամիայնակ շունը, որն ապրում է Լիվերպուլի Freshfields Animal Rescue ապաստարանում և որից մարդիկ հրաժարվել են ավելի քան 18.000 անգամ, կնկարահանվի «Տրանսֆորմերներ- 5» ֆիլմում:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Ֆրեյա մականունով 6-ամյա ստաֆորդշիրյան բուլտերյերն ապաստարանում է ապրում 6 ամսականից ու առ այսօր չի գտնվել մեկը, ով կհամաձայներ կենդանուն իր տուն տանել:
Այս հուզիչ պատմության մասին լուսաբանել են ԶԼՄ-ները, ինչից հետո «Տրանսֆորմերներ- 5»-ի ռեժիսոր Մայքլ Բեյը որոշել է Ֆրեյային ներգրավել նկարահանման աշխատանքներում: Վերջինս խոստացել է, որ եթե մոտ ապագայում շան համար տեր չգտնվի, ինքն անձամբ կստանձնի այդ պարտականությունը:
Աղբյուրը հավելում է, որ «Տրանսֆորմերներ- 5»-ում նկարահանվում են Մարկ Ուոլբերգը, Ջոշ Դյուամելն ու Իզաբելա Մոները: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2017թ. ամռանը:











