Մադոննան շահել է Vogue հիթի հեղինակային իրավունքի գործով դատը
Հայտնի երգչուհի Մադոննան շահել է իր ամենահայտնի հիթերից մեկի՝ Vogue-ի հեղինակային իրավունքի վերաբերյալ դատական գործը, որի շրջանակում հայցվոր կողմը` VMG Salsoul ձայնագրման ընկերությունը, պնդում էր, որ երգի մի փոքր հատված վերցված է Salsoul Orchestra խմբի Love Break երգից:
Ինչպես հայտնում է The Rolling Stone-ը, հայցվոր կողմի պնդմամբ՝ Մադոննան իր երգում օգտագործել է լարային և փողային գործիքներով կատարվող պարտիաներ, որոնք վերցվել են տվյալ ստեղծագործությունից:
Այնուհանդերձ` Լոս Անջելեսի դատարանը վճռել է, որ շարքային երաժշտասերի համար Vogue հիթում Love Break երգից «գողության» հատվածն ակնհայտ չէ:
Նշվում է, որ Մադոննայի դեմ հայցը ներկայացվել էր 2012թ.:










