«Մանկության աշխարհ EXPO 2016» ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 50 ընկերություն

14:55 • 04.06.16

Հայաստանի արդյունաբերողների և գործարանների LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում  հունիսի 4-6-ը կազմակերպել է «Մանկության աշխարհ EXPO 2016» 10-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը կուղեկցվի հետաքրքիր մշակույթային ծրագրերով: Ցուցահանդեսում մասնակցում են ավելի քան 50 ընկերություն, որոնք ներկայացնում են ապրանքներ և ծառայություններ երեխաների համար: «Մանկության աշխարհ EXPO 2016»-ին մասնակցում են նաև մանկատներ. երեխաները ներկայացնում են իրենց ձեռ ի աշխատանքները:

 

LOGOS EXPO Center-ն առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999 թվականից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների գործում:
 

Այս ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ:


 

«Մանկության աշխարհ EXPO 2016» ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 50 ընկերություն