Էնթոնի Հոփքինսը կնկարահանվի «Տրանսֆորմերներ 5» ֆիլմում
Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը` օսկարակիր Էնթոնի Հոփքինսը, կնկարահանվի ռեժիսոր Մայքլ Բեյի «Տրանսֆորմերներ 5» գիտաֆանտաստիկ ֆիլմում:
Ինչպես հայտնում է Independent-ը, նկարահանման հրապարակում լեգենդար դերասանի խաղընկերներն են լինելու Մարկ Ուոլբերգն ու Ջոշ Դյուհամելը:
«Գառների լռությունը» ֆիլմից համաշխարհային ճանաչում ստացած դերասանի մասնակցության լուրը հաստատվել է ֆիլմի թվիթերյան էջում:
Աղբյուրը հավելում է, որ դեռևս հայտնի չէ, թե Հոփքինսն ինչ կերպարի է մարմնավորելու:










