Խորվաթ տղամարդը կերակրի աղով նկարում է բացառիկ պատկերներ (լուսանկարներ)
Խորվաթ նկարիչ Դինո Տոմիչը դասվում է այն արվեստագետների դասին, ովքեր նախընտրում են ստեղծագործել ոչ ստանդարտ տեխնիկայով:
Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը ինքնատիպ ու գեղեցիկ պատկերներ է ստեղծում` օգտագործելով սովորական կերակրի աղ:
Իր աշխատանքներն առավել տպավորիչ դարձնելու ու դրանց ամեն մի մանրուքն աչքի համար տեսանելի դարձնելու նպատակով Տոմիչը ստեղծագործում է բացառապես սև կտավի վրա:
Հետաքրքրական է հատկապես այն փաստը, որ Տոմիչը յուրացրել է աղով նկարելու տեխնիկան ընդամենը 1 ամիս առաջ և այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է մասնագիտական հմտություններ ձեռքբերել:
Նկարիչը պատմել է, որ պատկերներից ամեն մեկը ստեղծելու համար իրենից պահանջվում է 15-25 ժամ:
















