Նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները կցուցադրվեն Վենետիկում (լուսանկարներ)
Նյու Յորքում ապրող և ստեղծագործող հայազգի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները ցուցադրվելու են իտալական Վենետիկ քաղաքի Bel Air Fine Art ցուցասրահում: Այս մասին տաղանդաշատ նկարիչը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որր Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։
1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում։












