Դոմինիկ Փյորսելը հազիվ է ողջ մնացել Մարոկկոյում «Փախուստ բանտից»  սերիալի նկարահանման ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

00:01 • 05.06.16

Դոմինիկ Փյորսելը երկու տեղից կոտրել է քիթը։  Երկաթե ձողն ընկել է դերասանի գլխին Մարոկկոյում «Փախուստ բանտից» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի վերջին սերիաները նկարահանելու  ժամանակ:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` սիրված հեռուստասերիալի գլխավոր դերակատարը վնասվածքից հետո 2 լուսանկար է տեղադրել  Instagram-ում` շնորհակալություն հայտնելով ողջ մնալու համար:


Նշվում է, որ 46-ամյա դերասանին շտապ օգնության ուղղաթիռով Մարաքեշից  Կասաբլանկա են տեղափոխել  հիվանդանոցային բուժման համար:


Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել «Փախուստ բանտից, հեռուստասերիալը Fox հեռուստաալիքի եթեր է վերադառնալու մինի-սերիալի ձևաչափով: Ֆիլմի նոր սերիաներում կնկարահանվեն նախորդ եթերաշրջանների դերասանները, այդ թվում` գլխավոր դերակատար Վենթվորթ Միլլերը:








Դոմինիկ Փյորսելը հազիվ է ողջ մնացել Մարոկկոյում «Փախուստ բանտից»  սերիալի նկարահանման ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)