Դերասան Ջեք Բլեքի մահվան մասին տեղեկությունը կատակ է եղել
Tenacious D խմբի Twitter-ի էջում հերքել են դերասան և երաժիշտ Ջեք Բլեքի մահվան մասին սեփական հայտարարությունը, գրում է РИА Новости-ն:
«Լեգենդը կենդանի է, ամեն ինչ կարգին է, ժողովուրդ»,- ասված է հաղորդագրությունում:
Մեկ այլ հաղորդագրությունում Tenacious D-ն խոստովանում է, որ դա կատակ է եղել: «Հանգստացեք, դա ուղղակի կատակ էր: Ձեզ նկարահանում էր թաքնված տեսախցիկը»,- ասված է հաղորդագրությունում:
Ջեք Բլեքի մահվան մասին հաղորդագրությունը հայտնվել է Tenacious D-ի էջում մոտ երեք ժամ անց: Շատերը կասկածանքով են վերաբերել այդ հայտարարությանը: Որոշները ենթադրել են, որ խմբի էջը կոտրել են:
Մի քանի օգտատեր ուշադրություն է դարձրել Diplo դիջեյի հետ Բլեքի լուսանկարի վրա, որը Գերմանիայում արվել է «մահվան» մասին հայտարարությունից ինը ժամ առաջ:










