Քանյե Ուեսթը թողարկել է իր Cruel Winter նոր ալբոմի առաջին սինգլը

00:42 • 05.06.16

Քանյե Ուեսթն իր երկրպագուներին ուրախացրել է` նոր երաժշտություն թողարկելով   ամռանն ընդառաջ:

 

Ինչպես հայտնում  Time հանդեսը` ամերիկացի ռեփերը  6 րոպեանոց  երգ է ներկայացրել ուրբաթ առավոտյան: Երգը առաջին սինգլն է երգչի «Դաժան ձմեռ» (Cruel Winter) նոր ալբոմից:

 

Ուեսթն իր նոր դեռևս անանուն կատարումը հնչեցրել է Big Boy’s 92.3 ռադիոալիքի եթերում:

 

Նա նաև նշել է, որ ալբոմում կատարումն ավելի երկարատև է լինելու:

 

 

 

 

 

Քանյե Ուեսթը թողարկել է իր Cruel Winter նոր ալբոմի առաջին սինգլը