Բոդիարտի վարպետը մերկ կանանց վերածել է «ոռնացող գայլի» (լուսանկարներ, տեսանյութ)
Բոդիարտի իտալացի վարպետ Յոհանես Ստրոտերն իր տաղանդով տպավորել է հազարավոր մարդկանց` մերկ կանանց օգնությամբ ստեղծելով ուշագրավ տեսողական խաբկանք:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 38-ամյա տղամարդը կանանց ճիշտ դիրքերում կանգնեցնելու ու նրանց մարմիններին նկարելու արդյունքում ստացել է ոռնացող գայլի պատկեր, որը գերիրական տեսք ունի:
Հեղինակը պատմել է, որ այս դժվար աշխատանքին նախապատրաստվել է մի քանի օր անընդմեջ, սակայն բոդիարտի բուն աշխատանքը տևել է 8 ժամ:
Աղբյուրը հավելում է, որ 2012թ. Ստրոտերը ճանաչվել է Բոդիարտի աշխարհի չեմպիոն:
















