Բենքսիի աշխատանքը հայտնվել է Բրիստոլի տարրական դպրոցի շենքի պատին
Նա, ով թաքցնում է իր դեմքը, պարբերաբար հիշեցնում է իր մասին, գրում է buro247.ru-ն՝ նկատի ունենալով Բենքսի մականունով հանդես եկող արվեստագետին։
Բենքսին բրիտանական Բրիստոլ քաղաքի տարրական դպրոցին է նվիրել իր գրաֆիտին` շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ վերջինս կրում է իր գեղարվեստական անունը:
Դպրոցին բաժին է հասել պատկեր, որի կենտրոնում մի աղջնակ է և ավտոմեքենայի այրվող անիվ, նրա հետևում հայրական տունն է, իսկ հեռվում՝ ծաղիկ:
Բենքսին ոչ մի բացատրություն չի թողել, սակայն չի մոռացել նամակ ուղարկել դպրոց. «Սիրելի Bridge Farm դպրոց, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նամակի և այն բանի համար, որ դպրոցն անվանել եք իմ անունով: Խնդրում եմ, ընդունեք իմ նկարը: Իսկ եթե որևէ բան դուր չգա, ավելացրեք ինչ-որ բան, վստահ եմ, ուսուցիչները դեմ չեն լինի: Եվ հիշեք, միշտ ավելի հեշտ է արժանանալ ներման, քան թույլտվություն ստանալ»:
![]()










