Չենինգ Տատումը Հարվարդի բիզնես դպրոց է ընդունվել
Ամերիկացի հայտնի դերասան Չենինգ Տատումը Հարվարդի բիզնես դպրոց է ընդունվել, հայտնում է ուսումնական հաստատության ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ 36-ամյա Տատումն ուսումնասիրում է «Բիզնեսը զվարճանքների, սպորտի և զանգվածային լրատվամիջոցների ոլորտում», գրում է Газета-ն:
Դերասանի առաջին դասը Հարվարդում կայացել է 2016թ. հունիսի 2-ին: Նրա համակուրսեցիներն են ռեփեր LL Cool J-ն և մարզիկներ Պո Գազոլը և Քրիս Փոլը:










