Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի թոռը տեսահոլովակների շարք է նկարահանել Gucci-ի համար (տեսանյութ)

10:04 • 08.06.16

Ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի թոռնուհին` Ջիա Կոպոլան, Gucci նորաձևության տան պատվերով 4 կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել Օրփեոսի և Էվրիդիկեի մասին առասպելի հիման վրա, գրում է Лента-ն:



Գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Նյու Յորքում, գլխավոր դերերում նկարահանված Լու Դուայոնը և Մարսել Կաստելմիլերը հայտնվում են կադրում ընկերության հագուստով և զարդերով: Ոճաբանն է Արիանա Ֆիլիպսը, ով երկու անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի:



Նախագիծն իրականացվել է Conde Nast մեդիա խմբի հետ համատեղ:

 

 

 


 

 

 

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի թոռը տեսահոլովակների շարք է նկարահանել Gucci-ի համար (տեսանյութ)