Մերիլ Սթրիփը Նյու Յորքի թատրոնում է հայտնվել Դոնալդ Թրամփի կերպարով (լուսանկարներ)
Նյու Յորքի հանրային թատրոնում Ուիլյամ Շեքսպիրի պատվին անցկացված ամենամյա միջոցառմանը հայտնի օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը ներկայացել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կերպարով, գրում է The Hill-ը:
Դերասանուհին մուգ նարնջագույն դիմահարդարում է արել, որը հիշեցրել է միլիարդատեր հանրապետականի մաշկի գույնը: Սթրիփը ներկայացել է գործնական հագուստով` վառ կարմիր փողկապով, նա նաև կրել է կեղծ որովայն:
Մերիլ Սթրիփը դերասանուհի Քրիստին Բարանսկու հետ կատարել է Brush Up Your Shakespeare երգը։
















