Disney ընկերությունը սկսում է ֆիլմեր նկարահանել Չինաստանում

19:54 • 09.06.16

Walt Disney ընկերությունը պատրաստվում է իր ֆիլմերի արտադրությունը սկսել Չինաստանում: BBC-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռոբերտ Այգերը:

«Այժմ մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ Disney ապրանքանիշի անվան տակ ֆիլմերի արտադրություն սկսենք Չինաստանում: Մենք արդեն առաջ ենք գնացել այս նախագծի իրականացման գործում և տարբեր գաղափարներ ենք մտածում և տաղանդների որոնումներով ենք զբաղված ֆիլմի նկարահանումների համար»,-ասել է Այգերը:

Նրա խոսքով` առաջին ֆիլմը Չինաստանում կնկարահանվի արդեն մեկ տարվա ընթացքում: Walt Disney-ի նախագահի կարծիքով շուտով Չինաստանը կդառնա ամենամեծ շուկան կինոարտադրության ոլորտում:

Ներկա պահին Walt Disney-ի 5 կինոստուդիաներից միայն մեկն է գտնվում ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Այն Disney Nature-ն է, որը բացվել է 2008-ին Փարիզում:

Նշենք նաև, որ հաջորդ շաբաթ Շանհայում բացվում է «Դիսնեյլենդ» թեմատիկ այգին: Նմանօրինակ այգիներից մեկն արդեն աշխատում է Հոնկոնգում:

 

 

Disney ընկերությունը սկսում է ֆիլմեր նկարահանել Չինաստանում