«Գահերի խաղ»-ը ցույց կտա սերիալի պատմության մեջ ամենաերկար սերիան
Ամերիկյան արտադրության հանրահայտ «Գահերի խաղ» հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի եզրափակիչ մասում ցուցադրվելու է ամենաերկար սերիան:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այն եթեր է հեռարձակվելու հունիսի 26-ին և տևելու է 69 րոպե: Տվյալ սերիան ստացել է«Ձմռան քամիներ» անվանումը:
Մինչդեռ 6-րդ եթերաշրջանի նախավերջին սերիան ցուցադրվելու է հունիսի 19-ին ու տևելու է 60 րոպե: Այն կպատմի հերոսներ Ջոն Սնոուի և Ռամսի Բոլտոնի` Հյուսիսի համար մղած պայքարի մասին:
«Գահերի խաղ»-ը ֆենթեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալ է` ստեղծված գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։










