Ամերիկացու գերիրական նկարները հնարավոր չէ տարբերել լուսանկարներից (լուսանկարներ)
Գերիրական նկարչության ոլորտի լավագույն վարպետներից մեկը` ամերիկացի Քևին Պետերսոնը, նկարում է այնպիսի ցնցող պատկերներ, որոնք առաջին հայացքից կարելի է շփոթել որակյալ լուսանկարների հետ:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, նրա`գերիրական նկարչության գլուխգործոցներում հիմնականում հանդիպում են երեխաներն ու վայրի կենդանիները, որոնք այնքան ներդաշնակ են նայվում կողք կողքի:
Հետաքրքրական է, որ ամերիկացին իր աշխատանքները ստեղծում է փողոցներում` հիմնականում անշուք ու գորշ պատերի վրա:




















