Ահա, թե ինչպես եմ անցկացնում գիշերները. հայազգի հայտնի նկարիչը ներկայացրել է հերթական  գլուխգործոցը (լուսանկար)

13:49 • 09.06.16

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ապրող ու ստեղծագործող հայազգի նկարիչ Տիգրան Ձիթողցյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հերթական գլուխգործոցի լուսանկարը՝ գրելով. «Ահա, թե ինչպես եմ անցկացնում գիշերները»։



Երեսունիննամյա նկարիչը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել կանացի գերիրական դիմանկարների շնորհիվ, հավելել է, որ տվյալ կադրը ֆիքսվել է իր մասին վավերագրական նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ:



Նշենք, որ Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։

1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում:

 

Ահա, թե ինչպես եմ անցկացնում գիշերները. հայազգի հայտնի նկարիչը ներկայացրել է հերթական  գլուխգործոցը (լուսանկար)