Երևանում տոնածիսական ուտեստների փառատոն կանցկացվի (տեսանյութ)
Հունիսի 11-ին, ժամը 17։00-ից մինչև 21։00-ն Թումոյի այգու սկզբնամասում Երևանի քաղաքապետարանը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հկ-ի հետ համատեղ իրականացնելու է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոն։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։
«Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի մասշտաբային միջոցառումներից մեկն է։
Նախատեսվում է 22 տաղավար տեղադրել, կլինի խոհարարության վերաբերյալ վարպետաց դասեր, ներկա կլինեն պարի համույթներ և այլն։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում։










