Ջասթին Բիբերը ծեծկռտուք է սարքել հյուրանոցում (տեսանյութ)
Կանադացի հայտնի փոփ երգիչ Ջասթին Բիբերն ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հյուրանոցներից մեկի նախասրահում ծեծկռտուք է սարքել իրենից մեծ սևամորթ երիտասարդի հետ:
Ինչպես նշում է tmz.com-ը, ստորև հրապարակված տեսանյութում երևում է, որ սևամորթն առաջինն է հարվածում երգչին, իսկ վերջինս էլ պատասխան հարված է տալիս:
Կռվողների կողքին եղած երիտասարդները փորձել են բաժանել նրանց: Թե ինչու են Բիբերն ու անծանոթը կռվել` հայտնի չէ:










