Մել Գիբսոնը կնկարահանի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը

14:15 • 10.06.16

Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը 12 տարվա դադարից հետո պատրաստվում է նկարահանել 2004թ. մեծ էկրան բարձրացած ու մեծ աղմուկ հանած «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը:



Ինչպես նշում է The Daily Mail-ը, 60-ամյա աստղը ներկայում գրում է ապագա ֆիլմի սցենարը` համագործակցելով Ռանդալ Ուոլեսի հետ: Հայտնի է, որ նոր ֆիլմը պատմելու է Քրիստոսի սուրբ հարության ու դրան հաջորդած իրադարձությունների մասին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Գիբսոնի նոր աշխատանքը, ի տարբերություն առաջին ֆիլմի, չի պարունակի այդքան շատ դաժան տեսարաններ:

Հավելենք, որ «Քրիստոսի չարչարանքները» համաշխարահային կինովարձույթում հավաքել է շուրջ 612 մլն դոլար:

 

Մել Գիբսոնը կնկարահանի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը