Երգչուհի Շերի տունն ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի տնից 9 անգամ թանկ արժե (լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Շերի (Շերիլին Սարգսյան) տունն ինն անգամ ավելի թանկ արժե, քան ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի տունը, գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես հաղորդվում է՝ երկու տները վաճառքի են հանվել: Բևեռլի Հիլզում գտնվող երգչուհու տունը վաճառվում է 85 միլիոն դոլարով: 16 ակր զբաղեցնող տարածքում գնորդին սպասվում է 1800 քմ տարածքով բնակելի շենք, հյուրատուն, ձիարան, լողավազան և թենիսի դաշտ: Ինչպես հայտնել են անշարժ գույքի գործակալությունից՝ մինչ այդ տունը պատկանել է ամերիկացի կատակերգու դերասան Էդի Մերֆիին:
Միևնույն ժամանակ, վաճառքի է հանվել 1994 թվականին կյանքից հեռացած ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի տունը, բայց շատ ավելի համեստ գնով՝ 9,75 միլիոն դոլարով: Վաշինգտոնում գտնվող այս տուն, որը ներառված է պատմական վայրերի ազգային ռեեստրում, նա տեղափոխվել է իր ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո:
Հաղորդվում է, որ 650 քառակուսի մետր տարածք զբաղեցնող տունը փաստացիորեն ամբողջությամբ պահպանել է նախնական տեսքը:





















