«Գահերի խաղի» դերասաններից մեկը 2 տարբեր դերեր է մարմնավորել սերիալում
«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի դերասան Դին-Չարլզ Չեփմենը, որը ներկայում մարմնավորում է թագավոր Թոմեն Բարատեոնի կերպարը, ևս մեկ դեր է կատարել:
Այս մասին գրում է Mashable.com-ը` բացահայտելով, որ երրորդ եթերաշրջանի սերիաներում Չեփմենը կատարել է Մարթին Լենիսթերի դերը: Լենիսթերի հերոսը մահանում է, և հաջորդ եթերաշրջանում Չեփմենին առաջարկվում է մեկ այլ դեր մարմնավորել` Բարատեոնի կերպարը:
Սակայն, ինչպես նշվում է, դեռևս հայտնի չէ, թե որքանով է այս ռեժիսորական հնարքը առնչվում սերիալի սյուժեի հետ:










