ԱՄՆ-ում համերգից հետո հրազենային վիրավորում ստացած երգչուհի Քրիստինա Գրիմին մահացել է

12:08 • 11.06.16

Ամերիկացի երգչուհի, The Voice նախագծի մասնակից Քրիստինա Գրիմին մահացել է վնասվածքների հետևանքով, որոնք ստացել էր Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում համերգից հետո անհայտ անձի հարձակման հետևանքով, գրում է РИА Новости-ն:



«Խոր ցավով հայտնում ենք, որ երգչուհի Քրիստինա Գրիմին մահացել է ստացած վնասվածքների հետևանքով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:



Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի էր ունեցել Plaza Live համերգասրահում, որտեղ Գրիմին ելույթ է ունեցել Befor You Exit խմբի հետ: Հանցագործը համերգից հետո մոտեցել է երգչուհուն և կրակել նրա վրա, այնուհետև ինքնասպան է եղել:

 

Հարձակման պատճառները դեռ անհայտ են:

ԱՄՆ-ում համերգից հետո հրազենային վիրավորում ստացած երգչուհի Քրիստինա Գրիմին մահացել է