Եղիսաբեթ II-ը ասպետի տիտղոս է շնորհել Ռոդ Ստյուարտին
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը բրիտանացի երգիչ Ռոդ Ստյուարտին Բրիտանական կայսրության պատվավոր ասպետ-բակալավրի շքանշան է շնորհել, նշվում է կառավարության հաղորդագրությունում:
Ստյուարտը ասպետի տիտղոսի արժանացել է երաժշտության և բարեգործության ոլորտում իր ներդրումների համար:
«Ես զարմանալի կյանք եմ ապրել և կարողացել եմ հասնել աննկարագրելի բարձունքների՝ շնորհիվ բրիտանական հանդիսատեսի մեծահոգի վերաբերմունքի»,- հայտարարել է 71-ամյա Ստյուարտը:
Բացի Ստյուարտից ասպետի տիտղոսի է արժանացել նաև բրիտանացի տիեզերագնաց Թիմ Պիկը: Պիկը տիեզերանավում է գտնվել, երբ իմացել է իրեն շնորհված տիտղոսի մասին:










