«Ջունգլիների գիրքը» համաշխարհային վարձույթում ավելի քան 900 մլն դոլար է հավաքել

02:12 • 12.06.16

 «Ջունգլիների գիրքը» ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 900 մլն դոլար, հաղորդում է Variety-ը։

Նշվում է, որ սա  Disney-ի նման գումար վաստակած  երրորդ նախագիծն է։ Առաջին երկուսը եղել են «Կապիտան Ամերիկա. քաղաքացիական պատերազմ» և «Գազանների քաղաք» ֆիլմերը:

Նշվում է, որ «Ջունգլիների գիրքը» ԱՄՆ-ում հավաքել է  349,9 մլն, իսկ այլ երկրներում՝ 549.9 մլն դոլար։

«Ջունգլիների գիրքը» համաշխարհային վարձույթում ավելի քան 900 մլն դոլար է հավաքել