ԱՄՆ-ում պարզվել է երգչուհի Գրիմիի մարդասպանի ինքնությունը

01:51 • 12.06.16

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ «Ձայնը» նախագծի աստղ 22-ամյա Քրիստինա Գրիմիի մարդասպանի ինքնությունը պարզվել է:

«Քրիստինա Գրիմիի վրա կրակած տղամարդը Ջեյմս Լոյբլն է, ով ծնվել է 1989թ-ի մարտի 10-ին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Երկու ատրճանականերով և դանակով զինված տղամարդը մոտեցել է Գրիմիին Օռլանդոյում տեղի ունեցած համերգից հետո և կրակել նրա վրա։ Երգչուհին մահացել է հիվանդանոցում։ Մարդասպանը տեղում ինքնասպան է եղել։

Ոստիկանությունը նշել է, որ Լոյբը Օռլանդո է ժամանել Ֆլորիդա նահանգի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից։ Ենթադրվում է, որ նա նախօրոք պլանավորել էր Գրիմի սպանությունը, իսկ դրադապատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։

ԱՄՆ-ում պարզվել է երգչուհի Գրիմիի մարդասպանի ինքնությունը