Ճապոնացին սովորական փայտից իսկական ուտելիքից չտարբերվող նմուշներ է ստեղծում (լուսանկարներ)

18:41 • 14.06.16

Դիտելով ստորև ներկայացված լուսանկարները` առաջին հայացքից կթվա, թե դրանք սովորական ուտելիքներ են, որոնցով կարելի է հագեցնել քաղցը: Սակայն իրականում դրանք ճապոնացի Սեիջի Կավասակիի ձեռքի աշխատանքներն են ու փորագրված են փայտից:



Ինչպես նշում է Oddity Central-ը, սկզբում տղամարդն ընտրում է այն ուտելիքը, որը ցանկանում է փորագրել, հետո վերցնում է փայտի կտորը, մշակում այն ու ստացված քանդակը ներկում ակրիլով` դրան հաղորդելով իրական սննդի տեսք:

 

Տաղանդաշատ ճապոնացին պատմել է, որ փայտյա մեկ գլուխգործոցն ավարտին հասցնելու համար իրենից պահանջվում է 2-3 ժամ, ինչը, անշուշտ, բավական կարճ ժամանակ է նման մանրակրկիտ գործ անելու համար:


Աղբյուրը հավելում է, որ Կավասակիի ինքնատիպ աշխատանքներն այնքան են դուր եկել մարդկանց, որ դրանք բազմիցս ցուցադրվել են հեռուստատեսությամբ ու ցուցասրահներում:



Seiji-Kawasaki-art
Seiji-Kawasaki-art2
Seiji-Kawasaki-art3
Seiji-Kawasaki-art4
Seiji-Kawasaki-art6
Seiji-Kawasaki-art7
Seiji-Kawasaki-art10
Seiji-Kawasaki-art8

Ճապոնացին սովորական փայտից իսկական ուտելիքից չտարբերվող նմուշներ է ստեղծում (լուսանկարներ)