Հռոմի փողոցային աստիճանների վրա հայտնվել են 20-րդ դարի ամենահայտնի կինոդերասանուհիների դիմանկարները (լուսանկարներ)

18:35 • 15.06.16

Իտալիայի մայրաքաղաքի փողոցային աստիճաններից մի քանիսը ենթարկվել են գեղեցիկ ձևափոխման ու վերածվել զբոսաշրջիկների ուշադրությունը գրավող օբյեկտների:



Ինչպես նշում է italia-ru.com կայքը, Popstairs արտ նախագծի շրջանակում Հռոմի փողոցային աստիճանների վրա հայտնվել են 20-րդ դարի ամենահայտնի կինոդերասանուհիներից մի քանիսի դիմանկարները:


Ինքնատիպ գրաֆիտիների հեղինակը Diavù կեղծանվան ներքո ստեղծագործող նկարիչն է, ում թեթև ձեռքով քաղաքային գորշ պատկերներն անճանաչելիորեն կերպարանափոխվել են:

Առ այսօր Diavù-ն պատկերել է Ինգրիդ Բերգմանի, Աննա Մանյանիի, Միշել Մերսյեի և Էլենա Սոֆիա Ռիչիի դիմանկարները:


David Diavù Vecchiato,
David Diavù Vecchiato,
David Diavù Vecchiato,
David Diavù Vecchiato,
David Diavù Vecchiato,

Հռոմի փողոցային աստիճանների վրա հայտնվել են 20-րդ դարի ամենահայտնի կինոդերասանուհիների դիմանկարները (լուսանկարներ)