Էմբեր Հերդը ժամանակավորապես հրաժարվել է Ջոնի Դեպի ալիմենտներից

05:02 • 15.06.16

Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի սկանդալային ամուսնալուծությունը արդեն երկու շաբաթից ավել է, ինչ զբաղեցնում է համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերը։ Ամեն օր նոր մանրամասներ են հայտնվում այդ դժվարին ամուսնալուծության վերաբերյալ։  

Այժմ էլ հայտնի է դարձել, որ Էմբերը անցած հանգստյան օրերին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Դեպը խախտել է իրեն մոտենալու դատական որոշումը։ Դերասանների համատեղ տուն է եկել Դեպի օգնականը և ցանկացել տանել դերասանի անձնական իրերը։ Հատկանշական է, որ հենց Դեպը մոտակայքում չի եղել, բայց Հերդի կողմից այդ քայլը որակվել է որպես դատական վճռի խախտում։

Այդ դեպքից ժամեր անց լրագրողներին հայտնի է դարձել, որ Էմբերը վերանայել է Դեպին ուղղված իր պահանջները։ Դերասանուհին որոշել է հրաժարվել ալիմենտներից դատավարության ընթացքում։ Հերդը բացատրել է այդ քայլը նրանով, որ տեղեկատվական պատերազմի ընթացքում այդ փաստը շուռ են տվել իր դեմ և ամբողջ գործընթացը դիտարկվում է որպես գումարային զեղծարարություն, իսկ տնային բռնության կարևոր հանգամանքից ուշադրությունը շեղում են։

Էմբեր Հերդը ժամանակավորապես հրաժարվել է Ջոնի Դեպի ալիմենտներից