Լիտվացի նկարչուհին հացի վառված կտորներով Վիլնյուսի հսկայական պատկերն է ստեղծել (լուսանկարներ)

15:29 • 17.06.16

Լիտվացի նկարչուհի Յոլիտա Վայտկուտեն ներկայացրել է իր աշխատանքներից, թերևս, ամենաինքնատիպը, որը ստեղծված է սովորական հացից:



Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Յոլիտան պետք է հացի նոր գործարանի բացման առիթով ներկայացներ թեմատիկ արվեստի գործ: Երկար մտածելուց հետո նա որոշել է տոստերի մեջ մասամբ վառված հացի կտորներով ստեղծել իր հայրենի քաղաքի` Վիլնյուսի պատկերը:

 

Բացառիկ աշխատանքն ունի 3.5 մ լայնություն և 2.5 մ բարձրություն: Այն պատրաստելու համար Յոլիտան օգտագործել է հացի 1064 կտոր` իրեն օգնող 3 ընկերների հետ աշխատելով 50 ժամ: 

 

Աղբյուրը նկատում է, որ սա Լիտվայում երբևէ հացից պատրաստված ամենամեծ նկարն է:

 

 











Լիտվացի նկարչուհին հացի վառված կտորներով Վիլնյուսի հսկայական պատկերն է ստեղծել (լուսանկարներ)