Բ.Սահակյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են ԼՂ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

19:34 • 14.07.16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: