Բարեկամության կայանի գետնանցումում 50-ամյա տղամարդ է հանկարծամահ եղել

21:54 • 14.07.16

Հուլիսի 14-ին՝ ժամը 19.55-ին, շտապ օգնության ենթակայանում ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայանի գետնանցումում մոտ 50 տարեկան տղամարդ է ուշագնաց եղել։

Tert.am-ին  ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր և պարզել, որ ականատեսների ներկայությամբ տղամարդը հանկարծամահ է եղել։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։


Tert.am-ին ականատեսները նաև տեղեկացրին, որ տղամարդուն սավանով ծածկել էին, որը խուճապ էր առաջացրել անցորդների մետ։