Չինաստանում պայթեցրել են երկու լճերի արանքում գտնվող 4 կմ երկարությամբ ամբարտակը (տեսանյութ)

17:26 • 14.07.16

Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Հուբեյ նահանգի Լյանցզի և Նյուշան լճերի մեջտեղում ամբարտակ է պայթեցվել, հաղորդում է Meduza.io կայքը։

 

Այսկերպ երկրի իշխանությունները որոշել են երկարատև անձրևներից հետո բարձրացած ջրի մակարդակն իջեցնել։

 

Նշվում է, որ 3,7 կիլոմետր երկարություն ունեցող ամբարտակը պայթեցնելու համար անհրաժեշտ է եղել 27 տոննա պայթուցիկ նյութ, իսկ նախապատրաստական աշխատանքների ժամանակ ավելի քան 1,500 մարդ է տարհանվել։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Լյանցզին Հուբեյ նահանգի երկրորդ ամենախոշոր լիճն է։ Հունիսի կեսից տեղացող անձրևների պատճառով ջրի մակարդակն անվտանգության ցուցանիշները գերազանցել է 12 սանտիմետրով, իսկ հարևան Նյուշան լճի մակարդակն ավելի ցածր է եղել։

 

Նշենք, որ պայթյունից հետո Նյուշանը միացել է Լյանցզիին՝ վերջինիս մակերեսը 100 ք/կմ ավելացնելով, և հիմա Լյանցզիի մակերեսը կազմում է 370 ք/կմ։