Շվեդական կենդանաբանական այգում վագրակատվի զույգ ձագեր են լույս աշխարհ եկել

23:23 • 14.07.16

Շվեդիայի Բուրոս քաղաքի կենդանաբանական այգում վագրակատվի զույգ ձագեր են լույս աշխարհ եկել: Նորածին գազանիկներին անվանակոչել են Թոմաս և Թուլուզ: 

Ինչպես տեղեկացնում է The Local-ը, կենդանաբանական այգու ղեկավարությունը հույս ունի նրանց օգնությամբ ավելի շատ այցելուների գրավել այս ամառ:

Զույգ վագրակատուների ծնունդը, որը տեղի է ունեցել հունիսի 20-ին, արտասովոր երևույթ է համարվում, քանի որ էգ վագրակատուները էությամբ միայնակ կենդանիներ են, և շատ բարդ է ստիպել նրանց բազմանալ:

Վայրի բնության մեջ տեսակի պահպանման ծրագրերը բավականին հաջող են զարգանում, իսկ վագրակատուների բազմացումն անազատության մեջ չափազանց հազվագյուտ երևույթ է: