53 տարեկանում մահացել է հայտնի փաստաբան Տիգրան Տեր–Եսայանը
Երեկ մահացել է հայտնի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Փաստաբանների պալատից:
Փաստաբանի մահվան հանգամանքներն այս պահին ճշտել չհաջողվեց: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Տեր-Եսայանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: Փաստաբանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը:
Նա վերջին շրջանում պաշտպանում էր Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը, որը մեղադրյալ է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով:
Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նաև «Դայմոնդ» ռեստորանի տերն էր:










