Նովոսիբիրսկում ապահերմետիկացման ցուցիչի ակտիվացման պատճառով ինքնաթիռ է վայրէջք կատարել

19:55 • 14.07.16

Տարանցիկ չվերթով Շանհայից Կոպենհագեն ուղևորվող SAS (Սկանդինավյան Ավիաուղիներ) ավիաընկերության մարդատար ինքնաթիռն ապահերմետիկացման ցուցիչի միանալու պատճառով Նովոսիբիրսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել։

 

Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից РИА Новости-ին հայտնել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Տոլմաչյովո» օդանավակայանում և տուժածներ չկան։

 

Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցի խոսքերով՝ օդանավում գտնվում էին 256 ուղևոր և անձնակազմի անդամներ։

 

Հաղորդվում է, որ միջադեպի պատճառներն անհրաժեշտ է ավիաընկերությունից պարզել։